ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ լիազորված չէ մեկնաբանել Լյուդմիլա Պուտինայի անձնական կյանքը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում ՌԴ նախկին առաջին տիկնոջ նորից ամուսնանալու մասին նյութեր էին հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Լյուդմիլա Պուտինան նախագահի նախկին կինն է, դուք գիտեք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը եւ Լյուդմիլա Ալեքսանդրովնան ամուսնալուծված են, հետեւաբար, այս դեպքում՝ ես լիազորված չեմ որեւէ բան ասել Լյուդմիլա Ալեքսանդրովնայի, նրա անձնական կյանքի մասին»,-հայտարարել է Պեսկովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինները 30 տարվա համատեղ  կյանքից հետո ամուսնալուծվել են 2013-ի հուլիսի 6-ին: