Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ առթիվ որեւէ բանակցություն չի վարվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ղրիմի հետ կապված մենք վերադարձնելու ոչինչ չունենք: Ղրիմը վերադարձնելու շուրջ ոչ մի բանակցություն մենք որեւէ մեկի հետ չենք վարում: Ղրիմը ՌԴ տարածք է՝ Ղրիմի ժողովուրդների ամբողջական կամարտահայտության համաձայն, ներառյալ նրանց, որոնք ոչ մի իրավունք չեն ունեցել ուկրաինական իշխանության ժամանակ, եւ որոնք իրավունք են ձեռք բերել, այդ թվում պետական լեզվի, երբ Ղրիմը վերադարձել է Ռուսաստանի կազմ՝ անցկացնելով հանրաքվե, որոնց մասնակիցները ձեզ լավ ծանոթ են»,-ասել է նա: