ԻՊ գրոհայինները Մոսուլի արվարձաններում ավելի քան 50 իրաքցի երեխայի են առեւանգել եւ վաճառել Թուրքիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տեղեկւթյուններով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ծայրահեղականները Մոսուլի տարբեր շրջաններում մինչեւ 8 տարեկան ավելի քան 50 երեխա են առեւանգել եւ նրանց ուղարկել Նինվե նահանգ վաճառքի։ Դրանից հետո երեխաներին ուղարկել են Սիրիա՝ Ռաքքա քաղաք, որը ԻՊ մայրաքաղաքն է։ Այնուհետեւ նրանց վաճառում են Թուրքիայում։ Մեկ երեխայի գինը կարող է կազմել մինչեւ մոտ 5 հազար դոլար։




























