Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ 2015թ.-ի դեկտեմբերի եւ 2016թ.-ի հունվարի դիմումների հիման վրա նպաստի վճարումը կսկսվի վճարվել 2016թ.-ի փետրվարի առաջին տասնօրյակից:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ 2016թ.-ը մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում եւ վճարում էր Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություները (բաժինները), իսկ 2016թ.-ից սկսած դրանք նշանակվելու են Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից, ուստի ուշացումը կապված է ներկա փուլում կատարվող աշխատանքների հետ:
Հիշեցնենք նաեւ, որ նպաստի նշանակման համար պետք է դիմել Ձեր հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ եւ երեխայի ծննդյան վկայական եւ երեխայի հանարային ծառայությունների համարանիշ:
Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երեւանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է:




























