Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում հունվարի 9-ին սանհանգույցից կախված հայտնաբերված 26-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ն կետի հատկանիշով, այն է՝ հանցադեպի բացակայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում սանհագույցում կախված հայտնաբերվածը նույն բնակարանի 26-ամյա բնակիչն է, անունը՝ Արսեն։
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են:




























