Beeline-ը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 21-ից Գորիս քաղաքում գործող ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ, ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր սեփական վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 67 գրասենյակ, որոնցից 44-ը` մարզերում, իսկ 23-ը` Երեւանում։



























