Հանրապետությունում հունվարի 1-27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1312 պատահար, ինչի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի եւ 121-ն էլ տուժել է: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այս քսանյոթ օրերին գրանցվել է 157 հրդեհ, 59 ՃՏՊ, 398 արգելափակում: Պատահարների հետեւանքով մահացել է վեց քաղաքացի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է երեք անգամ, !21 քաղաքացի էլ տուժել է»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
ՏԿԱԻՆ պաշտոնյայի խոսքով` այս օրերին արգելափակումից հանվել է 2000-ից ավելի մեքենա, 5000-ից ավելի քաղաքացու օգնություն է տրամադրվել:
Նշենք, որ ՏԿԱԻ նախարարի հրամանով Հանրապետության մի շարք մարզերում վրաններ են տրամադրել, որոնցում օգնություն է տրամադրվում այն քաղաքացիներին, որոնք մնացել են ավտոճանապարհին:




























