Սիրիայում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական զինված ջոկատներից մեկի կազմում կռվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ֆաթիհի շրջանի գրասենյակի փոխնախագահ Իբրահիմ Քյուչուքը սպանվել է ռուսական ավիահարվածների արդյունքում։

Թուրքական Gazetevatan պարբերականի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քյուչուքի սպանվելու մասին լուրը հաստատել են նաեւ իր կուսակցությունից՝ շեշտելով, որ նրա դիակն արդեն տեղափոխվել է Ստամբուլ։

Նշվում է, որ ավիահարվածները եղել են այն հատվածում, որտեղ գտնվում են խոցված ռուսական Սու-24 օդանավից կատապուլտված օդաչուին սպանած ջոկատները։ Ռուս օդաչուին սպանելու մասին հպարտորեն հայտարարած Ալփարսլան Չելիքը եւս Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից է։