Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, որը հունվարի  25-ին սրտի կաթվածով տեղափոխվել է Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, կայուն վիճակում է, ապաքինվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի  25-ին սրտի կաթվածով «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, կատարվել է սրտի զոնդավորում եւ ստենտ է դրվել: