«Գազպրոմ Արմենիան» կմեծացնի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի տարողունակությունը: Այդ մասին ասված է  2016 – 18 թթ. ներդրումային ծրագրում,  որը հունվարի 27-ին հավանության է արժանացել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին:

Մասնավորապես, 2016-ին նախատեսված է սկսել նոր հորի կառուցումը, որը պահեստարանի տարողունակությունը   150-ից կհասցնի 173 մլն խորանարդ մետրի: Բացի այդ, նախատեսված է նոր պոմպակայանի համար նախահաշիվ կազմել:  Ընդհանուր առմամբ 2016-ին Աբովյանի ՍԳՊ-ում կներդրվի 1 մլրդ 160 մլն դրամ (մոտավորապես 2 մլն  390 հազար դոլար):

Ինչպես լրագրողներին հայտնել է  «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը, 2017-ին նախատեսված է սկսել    20 մլն խորանարդ մետրանոց եւս մեկ հորի շինարարությունը, որը հզորությունը կհասցնի մինչեւ 190 մլն-ից ավելի խորանարդ մետրի: