Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական Ժորա Սահաբալյանը: Ինքնաառաջադրվել էր նաեւ համայնքի ղեկավարի խորհրդատու Պապիկ Թամամյանը, որը, սակայն, նախօրեին հետ է վերցրել փաստաթղթերը:
Նշենք, որ թեկնածուները կարող էին առաջադրվել մինչեւ հունվարի 26-ին ժամը 18:00-ն:




























