ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանը պնդում է, որ նախարարությունն ապահովված է փրկարարների եւ տեխնիկայի անհրաժեշտ քանակով, եւ այս օրերին որեւէ խնդիր չեն ունեցել:
«Հանրապետությունում ունենք 4 հազար փրկարար։ Եթե մի մարզում դեպք է տեղի ունենում անհրաժեշտության դեպքում, ներգրավվում ենք նաեւ հարակից մարզերի փրկարարներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ անդրադառնալով առատ ձյան հետեւանքով առաջացած դժվարություններին, երբ փրկարարները վրաններ են խփել եւ հերթափոխով մնում են ճանապարհներին:
ՃԿԿ պետի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ փրկարարներն աշխատում են անմարդկային պայմաններում, ավելին, վերջին 10-15 օրերին նրանք աշխատում են բավականին ցածր ջերմաստիճանում, 10-12 ժամ մնում են բքի տակ:
«Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարն ուշադրություն է դարձնում փրկարարներին տարբեր պարգեւներով՝ պատվոգրեր, խրախուսանքներ»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Նշենք, որ հունվարի 1-ից սկսած Հանրապետության ավտոճանապարհներին արգելափակման մոտ 400 դեպք է գրանցվել, փրկարարներն արգելափակումից հանել են ավելի քան 2000 մեքենա, 5000-ից ավելի քաղաքացու տրամադրվել է օգնություն:




























