Հայաստանում 2015 թվականի լավագույն բուհ է ճանաչվել Երեւանի պետական համալսարանը։ Երկրորդ տեղում Հայ-ռուսական սլավոնական համալսարանն է, երրորդում՝ Երեւանի պետական բժշկական համալսարանը:

2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի հերթական արդյունքներն այսօր՝ հունվարի 27-ին, հրապարակելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշել է, որ բակալավրական ու մագիստրոսական եւ երեք ու ավելի մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են՝Հայաստանի ամերիկյան համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ Գորիսի պետական համալսարանը:

Բակալավրական եւ մագիստրոսական եւ մինչեւ երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են՝  Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երեւանի «Գալիք» համալսարանը եւ «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանը:

Լավագույն արվեստի բուհերն են՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

Հարցին, թե արդյոք վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի առնվել են բուհերում առկա կոռուպցիոն ռիսկերը, Աշոտյանը արձագանքելն է. «Կա ուղիղ կապ կրթության որակի եւ կոռուպցիայի միջեւ, կոռուպցիան խնդիր է ամբողջ բուհական համակարգի համար: Բայց այդպես է ամբողջ աշխարհում: Կոռուպցիա, սկանդալներ շատ հաճախ են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում, բայց այս վարկանիշավորումը, բացառապես մասնագիտական է»:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների: