Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերի 27-ին 38-ամյա կնոջ սպանության գործով առաջին դատական նիստն այսօր` հունվարի 27-ին հետաձգվեց մեղադրողի եւ պաշտպանի բացակայության պատճառով:
Պաշտպանը տեղեկացրել էր, որ նույն ժամին այլ վայրում դատական նիստի է, իսկ մեղադրողը չեր տեղեկացրել իր բացակայության մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր http://news.am/arm/news/288074.html տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էր կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել էր, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:



























