Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Նիհաթ Օմերօղլուն Դինքին «թյուրքականության վիրավորում» հոդվածով է դատապարտել, նրա ձեռքը արյունոտ է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Նիհաթ Օմերօղլուին՝ պահանջելով նրա հրաժարականը։

Կարո Փայլանը հիշեցրել է, որ Նիհաթ Օմերօղլուն դեռեւս Վճռաբեկում դատավոր եղած ժամանակ դատապարտել է Հրանտ Դինքին՝ «թյուրականությունը վիրավորելու» մեղադրանքով, ինչն էլ թիրախավորեց ու հանգեցրեց Դինքի սպանության կազմակերպմանը։  «Նման քայլ իրականացրած մարդու ձեռքը արյունոտ է։ Նա պետք է հրաժարական տա»,-ասել է Կարո Փայլանը։