Արվում է ամեն ինչ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության կապակցությամբ եւ ընդգծեց, որ արվում է ամեն ինչ գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, ինչը թույլ կտա համարժեք հակազդել բոլոր մարտահրավերներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց փոխգործակցության հետագա խորացման իր դիտարկումները եւ առաջարկները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: