Նորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը հոդվածների ու դասախոսությունների փոխարեն նախընտրել է սեփական մարմնի օգնությամբ ցույց տալ բնության օրենքները: Նա ջրի տակ ինքնաձիգից կրակել է իր փորին: Այս խիզախ արարքի տեսանյութը նկարահանել է նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունը, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով CNET-ը:

Ինքնաձիգը տեղադրել են լողավազանի հատակին, հատուկ եռոտանի սարքի վրա, իսկ Վալը կանգնել է մի քանի մետր հեռավորության վրա: Ֆիզիկոսը կրակել է իր վրա, քաշելով պարանը, որի մի ծայրը ամրացված է եղել ինքնաձիգի ձգանին:

Գիտնականի հետ ոչինչ չի պատահել, քանի որ ջուրն ավելի խիտ միջավայր է, քան օդը, եւ գնդակի արագությունը անմիջապես նվազում է՝ մարդու համար դառնալով անվտանգ: