Հայաստանում գնողունակության անկումը զգալի է հատկապես միջինից բարձր գնային հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սիմաո» ընկերության համահիմնադիր («Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետ) Հայկ Սաֆարյանը:
«Ընդհանուր առմամբ, կրճատումը նկատելի է, լայն սպառման ապրանքների մասով՝ ոչ այնքան: Բայց եթե խոսենք միջինից փոքր-ինչ բարձր արժեքով ապրանքների մասին, որոնք նախկինում մարդիկ իրենց թույլ էին տալիս գնել, հիմա արդեն չեն գնում կամ ավելի քիչ են գնում»,- նշեց նա:




























