Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում զինվորականների ու ոստիկանների հարձակումների հետեւանքով վիրավորված 24 քրդեր պատսպարվել են մի տան նկուղում եւ օրերով օգնություն են սպասում։

Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական անվտանգության ուժերը շրջափական մեջ են պահում Ջիզրե քաղաքը, որտեղ տեւական ժամանակ փողոց դուրս գալու արգելք է սահմանված։

Թուրքական անվտանգության ուժերի հարձակումներից վիրավորված 24 քուրդ քաղաքացիներ թաքնվել են մի տան նկուղում եւ օգնության են սպասում, սակայն զինվորները թույլ չեն տալիս բժիշկներին մտնել թաղամաս, ինչի հետեւանքով ամեն օր մի վիրավոր մահանում է։