Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում զինվորականների եւ քուրդ զինյալների բախումների հետեւանքով 3 զինվորական է սպանվել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրի շրջանում փողոց դուրս գալու արգելքը ընդգրկել է նոր թաղամասերի վրա, որի հետեւանքով թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ բախումները խստացել են։

Բախումների ընթացքում սպանվել է 3 եւ վիրավորվել՝ 6 թուրք զինվորական։