Հայաստանում եվրոպական պանիրների սպառումը կրճատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց B&G Food (ԵՄ-ից պարենամթերք ներկրող) ընկերության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը:
«Մենք ներկրում ենք Dorblu եւ պանիրների այլ տեսակներ Եվրոպայից, ընդհանուր առմամբ՝ շուրջ 20 անուն: Իհարկե, ով ավելի բարձրորակ մթերք է նախընտրում, փորձում է դրանք պահպանել իր ճաշացանկում: Բայց, ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սպառողների գնողունակությունը նվազել է: Կարծում եմ՝ 15%-ով»,- հավելեց նա:




























