Իրատեսական չեմ համարում, որ ՕԵԿ-ը կոալիցիա կազմի իշխանության հետ, բայց մյուս քաղաքական ուժերի այդ քայլը դրական եմ համարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը։
«Խնդիր չեմ տեսնում կոալիցիա կազմելու հետ կապված, բայց մենք մեր ընդդիմադիր ճանապարհով ենք գնում, իրատեսական չեմ համարում, որ ՕԵԿ-ը իշխանության հետ կոալիցիա կազմի»,-ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ դեռեւս ասելիք չունի, սպասում են նախագծին, որպեսզի կարողանան ըստ այդմ առաջարկություն ներկայացնել։
Մեր հիշեցմանը, թե անկախ նախագծի լինել-չլինելուց, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ընդդիմությունն արդեն հրապարակել է իր առաջարկները, որոնք համարում է ժողովրդավարական ընտրության կայացման երաշխիք, ասաց․ «Ընտրակեղծիքների դեմ յուրաքանչյուր պայքար դրական եմ համարում, բայց կոնկրետ առաջարկ դեռ կներկայացնենք»։




























