Ինքնասպանության սպառնալիքով հունվարի 27-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգած քաղաքացուն հուզական վիճակից դուրս է բերել հոգեբանը: NEWS.am-ի հետ զրույցում ՏԿԱԻՆ-ից տեղեկացրին, որ Երեւանի 35-ամյա բնակիչը գտնվելով հուզականորեն անկայուն վիճակում՝ զանգել է իրենց, տեղեկացրել, որ թույն է խմել եւ կախել է լսափողը: Փրկարարները դեպքի վայր մեկնելով, պարզել են, որ 35-ամյա Լ.Հ.-ն թույն չի խմել, նա գտնվել է անհավասարակշիռ վիճակում: Փրկարաները հոգեբան են կանչել, որը զրուցել է քաղաքացու հետ եւ նրան դուրս բերել այդ վիճակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հունվարի 27-ին ՀՀ ՏԿԱԻՆ -ում ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին թույն է խմել եւ կախել է լսափողը: Սակայն, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 35-ամյա տղամարդը թույն չի խմել: