Հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ եւ մրցունակ է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շնորհավորելով հայությանը Բանակի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ:
«Հայոց բանակն ամեն օր սահմանին, շփման գծում իր առջեւ դրված քննությունը կատարում է գերազանց ձեւով: Բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:




























