Լոռու մարզում ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է դանակի վնասվածքով:  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին ամուսինների վեճի ժամանակ կինը դանակը նետել է ամուսնու վրա, որի հետեւանքով ամուսինը մարմնական վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում:

Ուշագրավ է, որ սկզբում 41-ամյա տղամարդը բժիշկներին փորձել է համոզել, որ ձիուց  վայր ընկնելու հետեւանքով է վնասվածքն ստացել: 

Կինը բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ստորագրությամբ նրան բաց են թողել: