«Սևան» քրեակատարողական հիմնարկում  2015թ. դեկտեմբերի  25-ին դատապարտյալ Աշոտ Բեգոյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

21-ամյա Բեգոյանի մահվան առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործով կասկածյալ դեռեւս չկա, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ 21-ամյա դատապարտյալի դին հայտնաբերել էին կախված վիճակում: