Կոտայքի մարզի Գետարգել գյուղում հունվարի 28-ին հրդեհ է գրանցվել, այրվել է բազմաբնակարանային շենքի տանիքը: Այս մասին NEWS.am-ին հայտնցեց Գետարգելի գյուղապետ Արսեն Կարապետյանը:

Գյուղապետի խոսքով՝ այրվել է տանիքի մակերեսի 400-500 քմ-ը: Հրդեհից պատճառված վնասներն այժմ ճշտվում են:

«Մասամբ այրվել է տանիքը, եւ հրշեջման ընթացքում կիրառված ջուրը որոշ բնակարանների պատերն է վնասել, հրդեհը բնակարաններ չի անցել»,-ասաց գյուղապետը:

Ըստ Արսեն Կարապետյանի՝ հրդեհի բռնկման պատճառն, ամենայն հավանականությամբ, էլեկտրական հոսանքալարերն են, կամ փայտի վառարանները:

Տուժածներ չկան: