Մոսկվայի բորսայում սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը նախորդ օրվա փակման գնից նվազել է 1,41 ռուբլով եւ կազմել 74,98 ռուբլի՝ նվազելով 75 ռուբլուց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,77 ռուբլով եւ կազմել 81,73 ռուբլի:
Ռուբլին ամրապնդվում է նավթի գների բարձրացման ֆոնին: Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE բորսայում աճել է 2,4 տոկոսով՝ հասնելով 34,7 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: