2016թ. «Արի տուն» պետական ծրագրով սփյուռքից Հայաստան կայցելեն 13-18 տարեկան մինչեւ 1100 պատանիներ եւ աղջիկներ։ Միջոցառումների ցանկը հավանություն է ստացել հունվարի 29-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նախորդ տարիներին, 2016թ. հունիսից սեպտեմբերը դեռահասներին կտեղավորեն ընտանիքներում։ «Ուզում եմ շնորհակալական խոսք ասել այդ ընտանիքներին այն բանի համար, որ նրանք համաձայնում են մասնակցել ծրագրին եւ օգնում են մեր հայրենակիցներին ծանոթանալ Հայաստանի հետ»,- ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հյուրերն իրենց ընդունող ընտանիքների հասակակիցների հետ կմասնակցեն ամառային ճամբարի։