Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, արդեն ապաքինվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ նրա, ըստ իր ցանկության դուրս կգրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրետա մայրիկը մոտ մեկ շաբաթ առաջ սուր շնչառական հիվանդությամբ հոսպիտալացվել էր:



























