Հյուսիսային Կորեայի գիտնականները յուրահատուկ խմիչք են ստեղծել՝ 30-40 աստիճան թնդության Koryo Liquor լիկյոր, որն ընդհանրապես խումհար չի առաջացնում։ Լիկյորի բաղադրության մեջ կա ժեն շեն, իսկ շաքարի փոխարեն՝ բոված բրինձ։
Խմիչքի հակախումհարային հատկությունը պայմանավորված է բրնձի առկայությամբ, որը պարունակում է ամինաթթուներ, միկրոտարրեր եւ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են ալկոհոլի արագ քայքայման համար։ Իսկ ժեն շենը առույգություն է հաղորդում եւ խթանում լյարդի աշխատանքը։ Դրա շնորհիվ էլ լիկյորի չափավոր օգատգործումից խումհար չի առաջանում։ Հակածումարային լիկյորը պլանավորում են վաճառել ներքին շուկայում եւ արտահանել Հարավային Կորեա, փոխանցում է Kedem-ը։



























