Մեքսիկայի Տուլում ազգային պարկի այցելուներից սկսել են սելֆիի համար գումար գանձել: Հիմա ճանապարհորդները, 3.3 դոլար արժողությամբ մուտքի տոմսից բացի, ստիպված կլինեն եւս 2.5 դոլար վճարել յուրաքանչյուր սելֆիի համար:

Տեղի ուղեկցորդներից Խուլիո Վիլյագոմես Վիլյալոբոսի խոսքով, նոր կանոնը վերաբերում է բջջային հեռախոսների, պլանշետների, GoPro տեսախցիկների եւ ֆոտոխցիկների օգտագործմանը: Նա նշել է, որ սելֆիի համար վճարը զբոսաշրջիկների, հատկապես՝ մեքսիկացի այցելուների դժգոհությունն է առաջացրել:

Ըստ The Daily Mail-ի, Տուլում ազգային պարկը տեղակայված է հանրահայտ Կանկուն հանգստավայրից ոչ հեռու: Lenta-ի փոխանցմամբ էլ, ամեն տարի Տուլում ավելի քան 2 մլն մարդ է այցելում: