Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ ռումբի մասին տեղեկությունները սուտ են: Դեպքի վայրում ոստիկանները չեն գտել ոչ մի կասկածելի առարկա, հաղորդում է BBC-ն:

Մինչ այդ, ոստիկանությունն, այդ լուրն ստանալուն պես, տարհանել էր Էյֆելյան աշտարակ այցելածներին: Աշտարակի հարակից տարածքը եւս ազատվել էր մարդկանցից:

Այդ տեղեկությունն ստանալու պահին Էյֆելյան աշտարակի մոտ գտնվել է մոտ 25 հազար մարդ:

Բացի այդ, պայթյունի սպառնալիքը ստիպել էր իրավապահներին փակել Ֆանսիայի մայրաքաղաքի մետրոյի «Սեն Միշել» կայարանը: