Արդեն հաջորդ շաբաթ Ճապոնիայի բնակիչները կարող են սակեի համով KitKat սալիկ համտեսել: Տեղական NariNari գործակալությունը նշում է, որ անսովոր սալիկները վաճառքի կհանվեն արդեն փետրվարի 1-ից:
Նշվում է, որ սալիկը պատրաստվելու է սպիտակ շոկոլադից: Այն կվաճառվի նվերի տուփով, որի վրա կլինեն սակուրայի ծաղիկներ եւ սակեի շիշ, հաղորդում է Informing-ը:
Նորույթը փորձելու համար Ճապոնիայի բնակիչները ստիպված կլինեն վճարել 150 իեն:
The Verge պարբերականը նշում է, որ Ճապոնիայում վաղուց են տարբեր համերով KitKat-ի սալիկներ վաճառում: Այսպես, օրինակ, ճապոնացիները կարող են փորձել կանաչ թեյի, տանձի, ելակի, թխվածքաբլիթի եւ անգամ քաղցր կարտոֆիլի համով KitKat-ներ:
Նշենք, որ Կիոտոյում եւ Տոկիոյում հատուկ տաղավարներ կան, որտեղ կարելի է գնել նման շոկոլադներ:
Time Out Tokyo-ի թղթակիցները պարզաբանել են, որ շվեյցարական Nestle ընկերության սալիկները շատ տարածված են Ճապոնիայում: Խնդիրը KitKat անվանումն է, որը շատ նման է ճապոներեն «կիտո կացու» արտահայտությանը, որը նշանակում է «Դուք հաստատ կշահեք»:



























