Եվրոպացի գիտնականները կարողացել են պարզել, որ Անտարկտիկայից բերված սնկերը կարող են գոյատեւել Մարսի պայմաններում։
Մասնագետների խոսքով՝ այս փորձի արդյունքները հետագայում կարող են պիտանի լինել Մարսը եւ այլ մոլորակները բնակեցնելու ծրագրերի համար, փոխանցում է Informing-ը։
Փորձի համար Միջազգային տիեզերական կայան է տարվել փոքր սնկերի 2 տեսակ՝ Cryomyces antarcticus եւ Cryomyces minteri։ Նրանք դիմացել են անկշռության պայմաններին եւ Մարսի խիստ կլիմային։ Գիտնականները պարզել են, որ 18 ամիս անց սնկերը պահպանել են իրենց բջիջների 60 տոկոսը եւ ԴՆԹ ամբողջական կառուցվածքը։
Գիտական աշխատանքի հեղինակ, Իսպանիայի օդատիեզերական տեխնիկայի ազգային ինստիտուտի աշխատակից Ռոսա դե լա Տորեսը կարծում է, որ այս հետազոտությունը չափազանց կարեւոր է, քանի որ սնկերը կարող են դառնալ Մարսի մակերեւույթին կյանք ստեղծելու ինդիկատորներ։



























