Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում թուրքական անվտանգության ուժերը հունվարի 29-ից անցել են լայնածավալ գործողությունների։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Սուրի շրջանում թուրք զինվորականներն ու ոստիկանները քուրդ ակտիվիստների դեմ նոր թափով են սկսել հարձակումները, որի հետեւանքով սպանվել է 1 զինվոր եւ վիրավորվել՝ 12-ը։
Նշենք, որ Սուրի շրջանում մոտ 60 օր է, ինչ փողոց դուրս գալու արգելք է, որի ընթացքում թուրքական անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացնում։




























