Պորտուգալիայի բնակիչները երկնքում արտասովոր մթնոլորտային երեւույթի ականատես են դարձել: Բլոգերն ամպերի կուտակում է լուսանկարել, որը երկնաքար կամ հրով պատված ձեռք է հիշեցրել:

Ըստ Ռոսբալտի-ի, համացանցում երեւույթն «Աստծո ձեռք» են կոչել:

Օդերեւութաբանները պարզել են, որ լուսանկարներում, այսպես կոչված, լենտիկուլյար ամպ է: Ծագող արեւի լույսը ցրվել է ամպի մեջ եւ տպավորիչ գունավորում ստեղծել: