Հայաստանի տարածքում փետրվարի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նույն օրը ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նույն օրը ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, ցերեկը՝ +1+3 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+3,

Կոտայքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+3,

Լոռիում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,

Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4,

Արմավիրում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4,

Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+3,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0+4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+6։