Ռուսաստանն ուժեղացնում է Մերձավոր արեւելքում հետախուզության բոլոր տեսակները՝ ահաբեկիչների ոչնչացումն արագացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ահաբեկչական կազմակերպությունների օբյեկտների բացահայտման օպերատիվությունը բարձրացնելու ու նրանց կոորդինատները որոշելու նպատակով մենք ուժեղացրել ենք հետախուզության բոլոր տեսակների իրականացումը Մերձավոր արեւելյան տարածաշրջանում: Դա թույլ կտա հայտնաբերել գրոհայինների նոր նշանակետները ու ոչնչացնել դրանք գրեթե իրական ժամանակի մասշտաբում»,- ասել է նա:

Ընդ որում նա հավելել է, որ ռուսական ավիացիայի բոլոր հարվածները իրականացվում են նախապես հետախուզված ու հաաստատված նշանակետերով: