Հունվարին ավելի քան 200 տոննա սննդամթերք ու դեղորայք է հասցվել ԻՊ ահաբեկիչների կողմից շրջափակման մեջ գտնվող Սիրիայի Դեր Զոր քաղաք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ԶՈւ հումանիտար գործողությունների շրջանակում հունվարին ավելի քան 200 տոննա սննդամթերք ու դեղորայք է հասցվել ԻՊ ահաբեկիչների կողմից շրջափակման մեջ գտնվող Սիրիայի Դեր Զոր քաղաք»,- ասել է Կոնաշենկովը։