«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարությունը Թուրքիայում նավթի անօրինական վաճառքից ստացվող եկամտի նվազումից հետո մեկ երրորդով նվազեցրել է գրոհայիններին գումարային վճարումները:  Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Թուրքիայում նավթի վաճառքից ստացվող ֆինանսական եկամտի զգալի նվազման հետեւանքով անցյալ շաբաթ ԻՊ-ի ղեկավարությունը մեկ երրորդով կրճատել է գրոհայիններին գումարային վճարումները, ինչն արդեն զգալի խնդիրներ է առաջացրել գրոհայինների նոր ջոկատների ձեւավորման եւ սնուցման գործում», — ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ռուսաստանյան ավիացիայի ահաբեկիչների անօրինական նավթարդյունահանմանն ուղղված գործողությունների շնորհիվ հաջողվել է նվազեցնել գրոհային միավորների մարտունակությունը: 

Կոնաշենկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի ՌՏՈՒ-ի հարվածները խափանել են ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զոր քաղաքի գրոհի փորձը: