Հայաստանի օմբուդսմենը 99 տոկոսով պետք է իշխանության հետ մարտերի մեջ լինի. պետք չէ դրանից զարմանալ։ Այս մասին ՀՀ խորհրդարանում ասել է պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Կարեն Անդրեասյանի մոտ իր աշխատանքը խաղաղ ու հարմարավետ անելու ցանկության բացակայությունը մեծ հարգանքի է արժանի։ «Եթե մեր բոլոր պաշտոնյաներն այդպես աշխատեին, մենք այլ իշխանություն եւ միջավայր կունենայինք»,- ասել է Հակոբյանը։

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու նա անհրաժեշտ չի համարել բացատրել իր հրաժարականի պատճառները։ Ընդ որում մարդու իրավունքների պաշտպանն ըստ էության օրենքով շատ լավ պաշտպանված է։ «Ցույց տվեք մի մարդու, ում  վրա չեն ազդում սպառնալիքներն ու կաշառքը»,- ասել է Հակոբյանը։