ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 1-ին, կազմել է 489.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.41 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.03 դրամ (նվազել է 1.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.69 դրամ (նվազել է 3.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.43 դրամ (նվազել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 221.43 դրամ, ոսկի՝ 17,485.12 դրամ, պլատին՝ 13,619.46 դրամ։
Փետրվարի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:


























