Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ:
62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ դատախազի կողմից գործն ուղարկվել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Մյուս գործերով նախաքննությունները ՀՔԾ-ում եւ ՔԿ-ում շարունակվում են:




























