Վանաձորցի երիտասարդները պահանջում են վերացնել քաղաքում գործող վճարովի ավտոկայանատեղիները: Երիտասարդներն այսօր՝ փետրվարի 1-ին, նման պահանջով նամակ հանձնեցին Վանաձորի քաղաքապետարան:

Երիտասարդները քաղաքապետին ուղղված դիմումում առաջարկում են խզել ավտոկանատեղիների պայմանագրերը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել մեքենա կայանելու համար գումարների գանձումը:

Երիտասարդները նշում են, որ տարբեր մարդիկ տարածքներ են վարձակալել եւ այդ տարածքներում մեքենաները կայանելու համար գումարներ են գանձում:  Նրանք պատրաստ են գնալու մինչեւ դատարան՝ Վանաձորի բնակիչների իրավունքները վերականգնելու համար: