Հունվարի 29-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ոսկու խանութի դուռը կոտրել են:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դռան ապակին եւ փականները կոտրելով` մտել են ոսկու խանութ, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալու պատճառով՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ գողության փորձը կատարել են 41-ամյա Արսեն Հ.-ն եւ 25-ամյա Անդրանիկ Փ.-ն, որոնք հայտնաբերվել, բերման են ենթարկվել բաժին եւ ներկայացվել քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական բացատրություններ:
Քննությունը շարունակվում է:



























