Թուրքիան Ռուսաստանին տվյալներ չի տրամադրել երկրի օդային տարածքը ռուսական Սու-34 կործանիչների կողմից հատելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կքննարկենք ցանկացած տեղեկություն, եթե այն մեզ տրամադրեն, եւ եթե այն իհարկե կա»,- ասել է նա։
Կելինը նաեւ զարմանք է հայտնել ՆԱՏՕ-ի օդային տարածքի մասին տեղեկությունների կապակցությամբ՝ նշելով, որ գոյություն ունի յուրաքանչյուր պետության միայն ինքնիշխան տարածք։




























