Թուրքիայի առփնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 9 միգրանտի մարմին են հայտնաբերել Իզմիր նահանգի Սեֆերիհիսար ավանի ափերի մոտ:

«Դողան» գործակալության փոխանցմամբ, մահացածներից երկուսը երեխաներ են: Խեղդվածների ազգային պատկանելիության մասին դեռեւս տեղեկություն չկա:

Փախստականները եղել են պլաստիկե նավակով, որն ուժեղ ալիքներից շրջվել է: Երկու փախստականներ կարողացել են լողալով ափ հասնել: Նրանց տեսել են տեղի բնակիչները, որոնք էլ միջադեպի մասին տեղեկացրել են իշխանություններին:

Նշենք, որ Թուրքիան իր տարածքում ընդունել է մոտ 2,5 մլն սիրիացի փախստականների եւ մոտ 200 հազար իրաքից փախստականների: