Բաքվում ծեծկռտուքից տուժել են ոստիկանության աշխատակիցները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 2-ին «Էմին» սրճարանում։ Ժամը 00։59-ին «102» է զանգահարել Իլհամ Մամեդովը, որը հայտնել է, որ Սաբունչի ավանում գտնվող սրճարանում ոստիկանի վրա դանակով հարձակվել են հաստատության աշխատակիցները։
Իրավապահների եւ հաճախորդների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Ավելին՝ այցելուները սկսել են դիմադրել ոստիկաններին։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանների վրա հարձակվողները ձերբակալվել են։




























