Իրաքում ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» մուֆթի Աբու Դուջան ալ Մասրին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Գրոհայինը մահացել է Անբար նահանգից Ռամադի քաղաքից ոչ հեռու: Նա 24 տարեկան էր: Չնայած իր երիտասարդ տարիքին, ալ Մասրին ԻՊ-ի ղեկավար կազմում էր ընդգրկված եւ համարվում էր ահաբեկչական կառույցի հոգեւոր առաջնորդներից մեկը:

Նրա հետ միասին ոչնչացվել է եւս մեկ դաշտային հրամանատար՝ Ամար Համիդ ալ Ասաուին: